Մերցը Ուկրաինայի հարցով կոչով դիմել է ԵՄ-ին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ պնդելու Է Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվներից վարկ տրամադրելու հարցում: Նրա խոսքը մեջբերում է RIA Novosti-ն։
«Մենք ցանկանում ենք ավելի արդյունավետ օգտագործել ՌԴ սառեցված ակտիվները, որպեսզի Ուկրաինային տրամադրենք լրացուցիչ անտոկոս վարկեր՝ մոտ 140 մլրդ եվրո ընդհանուր գումարի չափով», - հայտարարել է բունդեսկանցլերը:
Մերցն ընդգծել է, որ տրանշներով հատկացվող միջոցները կծախսվեն բացառապես ուկրաինական բանակի համար սպառազինություն գնելու համար: «Նրանք մի քանի տարով կապահովեն Ուկրաինայի ռազմական կայունությունը, եթե դա անհրաժեշտ լինի», - հավելել է կանցլերը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան