Լատվիան հերքել է Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման պնդումները
Աշխարհ
Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիխարդ Կոզլովսկիսը հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն նախատեսում ռուսաստանցիների զանգվածային արտաքսում, հաղորդում է LSM+ պորտալը։ Նախարարը նշել է, որ արտաքսումները կարող են լինել միայն առանձին դեպքերի հիման վրա, և յուրաքանչյուր որոշում կկայացվի անհատական կարգով։
Միաժամանակ, Կոզլովսկիսի խոսքով՝ ընդհանուր առմամբ երկրից կարող է արտաքսվել շուրջ 500 ռուս քաղաքացի, ովքեր չեն հանձնել լատվիերենի քննությունը կամ չեն դիմել իշխանություններին՝ ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս գործընթացը որակել էր որպես «անմարդկային բարբարոսություն», ընդգծելով, որ այն կվերաբերի նաև տարեց և հիվանդ քաղաքացիներին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել