Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու հարցում. ԱԳՆ
Քաղաքական
Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում։ Այս մասին Հայ մամուլի օրվա առիթով գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իր միկրոբլոգում:
«Այսօր հպարտությամբ նշում ենք Հայ մամուլի օրը՝ ի նշանավորումն 1794 թվականին հայկական առաջին պարբերականի հրատարակման։ Սա արտացոլում է լրագրության էական դերը՝ տեղեկացված և դիմացկուն հասարակության խթանման գործում։ Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում»,- գրել է ԱԳՆ խոսնակը:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել