Ուկրաինայի ԱԱԾ-ն արձագանքել է Ռուսաստանի մեղադրանքներին «Սարդոստայն» գործողության շուրջ
Քաղաքական
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մերժել է Ռուսաստանի ՖՍԲ-ի պնդումները այն մասին, թե օպերացիա «Սարդոստայնը» («Паутина») իրականացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ, հայտնում է РБК-Украина-ն։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, ՌԴ ՖՍԲ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ գործողությունը վերահսկվել է բրիտանական հետախուզության կողմից, և Լոնդոնը տարածել է կեղծ տեղեկություններ՝ իբր Ռուսաստանի կրել է զգալի վնասներ դիվերսիայի հետևանքով։
Սակայն ԱԱԾ-ում այս հայտարարությունը որակել են որպես «բարձրաձայն, բայց անհիմն», ընդգծելով, որ «Սարդոստայնը» եղել է Ուկրաինայի կողմից մշակված և իր ուժերով իրականացված յուրահատուկ, բազմաշերտ հատուկ օպերացիա։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ուկրաինական անօդաչուները հարձակվել էին Մուրմանսկի, Իրկուտսկի, Ռյազանի, Իվանովոյի և Ամուրյան մարզերի վրա, իսկ Ռուսաստանի ՊՆ-ն միջադեպը անվանել էր ահաբեկչական հարձակում։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել