Դատախազությունը շուրջ 900 հազար դրամի կոնյակ է գնել
Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ից շուրջ 900 հազար դրամի կոնյակ է գնել։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 10-ին, նույն օրը կոնյակները մատակարարվել են։ Ինչպես Լուրեր․com-ը տեղեկանում է կողմերի միջև կնքված պայմանագրից՝ ձեռք է բերվել թվով 23 հատ կոնյակ։ Կոնյակները նախատեսված են նվիրելու համար՝ որպես հուշանվեր։ Կոնյակների ամբողջական ցանկն՝ արժեքներով ներկայացված է կից ցուցակում։
Ինչպես տեղեկանում ենք Էլեկտրոնային ռեգիստրից «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի որպես իրական շահառու գրանցված է Նարեկ Մելքոնյանի անունով։ Ընկերությունը գրանցված այլ բաժնետերեր չունի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ