Դուք ոչ թե երկրի գիտակից կառավարիչներ եք, այլ այն կործանող շաղակրատներ․ Ասլանյան
Բլոգոսֆերա
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սասուն Միքայելյանն այսօր հայտարարել է, որ Փաշինյանը միամտաբար է արտաբերել «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, մարդ է, պահի տակ ասել է։ Տղե’րք, մենք էլ հենց դա ենք ասում՝ դուք պահի տակ, առանց պատասխանատվության զգացման, զուտ հասարակության ականջները շոյելու նպատակով խոսողներ եք, ինչի արդյունքում հայրենիքը հասցրել եք այս օրին։
Դուք ոչ թե երկրի գիտակից կառավարիչներ եք, այլ այն կործանող շաղակրատներ, նաև պահի տակ ու հանուն աթոռի եք ասում, որ խաղաղություն է լինելու, մինչդեռ հերթական պատուհասն եք բերելու Հայաստանի գլխին, «նախկիններին» մեղադրելու դրա մեջ և հանգիստ վայելելու ձեր իշխանությունն ու հարստությունը»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան