Եկեղեցի–պետություն հակամարտություն չկա․ ՔՊ–ական պատգամավոր
Քաղաքական
ԱԺ ՔՊ խմբակության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ չկա Եկեղեցի–պետություն հակամարտություն և հակասություն․ «Խնդիր կա Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների, Կտրիճ Ներսիսյանի (նկատի ունի Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդին – խմբ․) հետ, ովքեր խախտել են Աստծուն տված իրենց ուխտը»,– այս մասին նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
Հովհաննիսյանի խոսքով՝ պետություն–եկեղեցի ձևակերպումն ընդունելի չէ, իրենք եկեղեցու հետ խնդիր չունեն․ «Նրանք, ըստ էության, իրենց վարքագծով նսեմացնում են ամեն արժեք»,– ասաց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ «հոգևոր իշխանությունը կվերադարձնեն ժողովրդին» եղբայրական մթնոլորտում․ «Վարչապետն արդեն ասել է, որ առաջնորդելու է այդ շարժումը։ Նա նաև էս ընթացքում խորհրդակցություններ է կազմակերպում»։
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր չի համարում երկխոսությունը վարչապետի և Վեհափառի միջև, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց․ «Դա մեծապես կախված է Կտրիճ Ներսիսյանի և մյուս հոգևորականների պահվածքից։ Ամեն դեպքում, քաղաքականության մեջ և, առհասարակ, կյանքում ոչինչ բացառել չի կարելի»։
Այնուամենայնիվ, նա կարծիք հայտնեց, որ «երկխոսություն չի կարող լինել նրա շուրջ, որ կուսակրոնության ուխը խախտած որևէ հոգևորական շարունակի իր ծառայությունը և մենք՝ որպես հավատավոր ժողովուրդ, հաշտ լինենք դրա հետ»։
Ճշտող հարցին՝ երկխոսություն միայն իր հեռացմա՞ն մասին, նա հակիրճ պատասխանեց՝ «այո՛»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)