Չենք բացառում, որ կարող են էլի տարբեր տեղեկատվություններ հայտնվեն՝ «չգիտեմ, որ աղբյուրներից»․ ՔՊ–ական պատգամավոր
Քաղաքական
Տարիներ շարունակ, հատկապես՝ վերջին ժամանակաշրջանում, բազմաթիվ պատմություններ կան հոգևորականների կենցաղի և անձնական կյանք ունենալու վերաբերյալ։ Հիմա հասել ենք մի փուլի, որ ոչ միայն քաղաքացիները, այլ նաև եկեղեցու հոգևորականներն էլ են սկսել խոսել ու տարբեր պատմություններ պատմել տարբեր բարձրաստիճան հոգևորականների մասին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Մենք, օրինակ, լսում էինք, որ հոգևորականներին ստիպում են գնալ հանրահավաքների և ահա մի ձայնագրություն հայտնվեց, որը փաստում էր դրա մասին։ Գոյություն ունեցող երևույթների մասին չի բացառվում, որ առաջիկայում միգուցե էլի տարբեր մարդկանց մոտ եղած փաստական հանգամանքներ հայտնվեն համացանցում և դառնան հանրության քննարկման առարկա։ Եվ լավ կլնի, որ ձեր կողմից հիշատակված տեսանյութի նման տեսանյութեր հանկարծ էլ չտարածվեն։ Ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգևորականների մասին»,– ասաց պատգամավորը։
Նա նշեց՝ չի բացառվում, որ կարող են էլի տարբեր տեղեկատվություններ հայտնվել՝ «չգիտեմ, որ աղբյուրներից, ում կողմից, ինչ նպատակով հավաքագրված»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)