ԱԽ քարտուղարն Արտաքին գործողության եվրոպական ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ԵՄ գործընկերությունը
Քաղաքական
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Ադրիեն Կիրալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերությունը:
Պատվիրակության անդամների խնդրանքով Արմեն գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք տնտեսական լայն հնարավորություններն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ և քննարկել ընթացիկ ծրագրերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)