Հունգարիայում հույս են դրել Պուտինի և Թրամփի հանդիպման վրա
Աշխարհ
Հունգարիան հուսով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա Բուդապեշտում: Այս մասին հայտնել Է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է Lenta-ն։
«Մենք ուրախ ենք ընդունել այն։ Մենք հասկանում ենք, որ կողմերից ոչ մեկը չի հրաժարվել այդ ծրագրից։ Հարցը ժամկետների և բովանդակության մեջ է: Այդ պատճառով մենք հույս ունենք, որ նախապատրաստությունն առաջ կընթանա, և գագաթաժողովն ի վերջո կկայանա», - ասել է դիվանագետը։
Ինչպես նշել է Սիյարտոն, Ուկրաինական հակամարտությունն ավարտելու համար «ամերիկացիներն ու ռուսները պետք է պայմանավորվեն, իսկ դրա համար նրանք պետք է բանակցեն»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան