Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ուկրաինան չի կարող վերադարձնել կորցրած տարածքները
Աշխարհ
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր 2014 թվականից կորցրած տարածքները՝ նույնիսկ դաշնակիցների աջակցությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է Ansa-ն՝ հղում անելով առաջիկայում հրապարակվելիք լրագրող Բրունո Վեսպայի գրքին։
Կրոզետոյի խոսքով՝ միջազգային մակարդակով արդեն ընդունված է, որ այդ տարածքների վերադարձն անհնար է։ «Ռուսաստանը երբեք չի հրաժարվի դրանցից, իսկ Ուկրաինան բավարար ուժեր չունի դրանք վերադարձնելու՝ նույնիսկ մեր օգնությամբ», — նշել է նախարարը։ Նա հավելել է, որ հենց Կիևն է որոշելու՝ ինչն է ավելի ծանր զոհաբերություն՝ տարածքային զիջումները, թե արյունալի պատերազմի շարունակությունը, որը կարող է էլ ավելի սրվել։
Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է դիվանագիտական կարգավորման, սակայն ոչ իր տարածքային ամբողջականության հաշվին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ հրադադարի լիակատար հաստատումը չի վերացնի հիմնախնդրի արմատները և միայն կնպաստի դրանց մոռացությանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան