Բայդենի վարչակազմը 2024 թվականին արգելել է փրկել Միջազգային տիեզերակայանում մնացած տիեզերագնացներին. Մասկ
ԱՄՆ
Ամերիկացի միլիարդատեր և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը պնդում է, որ Բայդենի վարչակազմը իրեն արգելել է փրկել Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) մնացած տիեզերագնացներին մինչև 2024 թվականի նախագահական ընտրությունները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի փոդքասթին։
«Ինձ ասացին, որ Սպիտակ տունը հանձնարարական է տվել ընտրություններից առաջ որևէ փրկարարական գործողություն չձեռնարկել», - ասել է ձեռնարկատերը։
Ռոգանը ենթադրել է, որ Բայդենի վարչակազմը, հնարավոր է, արգելել է Մասկին փրկարարական գործողություն իրականացնել, քանի որ դա վատ քաղաքական քայլ կլիներ։
Այնուհետև Մասկը պարզաբանել է. «Նրանք չասացին, որ դա վատ քաղաքական քայլ կլինի, բայց ընտրություններից առաջ հստակեցրին, որ հետաքրքրված չեն փրկարարական գործողություններով»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան