Թրամփը ցանկանում է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի հարցով. նախկին օգնական Ֆլին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է շարունակել երկխոսությունը ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը։
«Նա պատրաստ է շարունակել զրույցը», - ասել է նա՝ պատասխանելով Թրամփի մասնակցությամբ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին։
Նախորդ օրը բրիտանական The Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփը շարունակում է պատրաստ լինել բանակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման շուրջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան