Բուլղարիան վախենում է կառավարության անկումից՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
Աշխարհ
Բուլղարիան մտահոգված է, որ ԱՄՆ-ի կողմից ռուսական «Լուկօյլ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցները կարող են հանգեցնել կառավարության անկման։ Ինչպես գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, Սոֆիան նախատեսում է դիմել Վաշինգտոնին՝ խնդրելով բացառել երկիրը սահմանափակումների ցանկից։
Պատճառը Բուրգաս քաղաքում գործող «Լուկօյլ Նեֆտոհիմ» խոշոր նավթավերամշակող գործարանն է, որը մատակարարում է Բուլղարիայի վառելիքի պահանջների շուրջ 80 տոկոսը։ Պատժամիջոցների ուժի մեջ մտնելը կարող է խաթարել երկրի էներգետիկ կայունությունը և առաջացնել տնտեսական ճգնաժամ։
Բուլղարական իշխանությունները զգուշացնում են, որ եթե գործարանը դադարեցնի գործունեությունը, դա կբերի բենզինի և դիզվառելիքի սղության, ինչպես նաև գների կտրուկ աճի՝ հարվածելով բնակչության սոցիալական վիճակին ու կառավարությանը սպառնալով քաղաքական ճգնաժամով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան