Պրոֆեսոր Աստոր․ Ուկրաինային ռազմական օգնությունից հրաժարումը կօգնի վերականգնել ԱՄՆ–ՌԴ երկխոսությունը
Քաղաքական
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին սպա և պատմության պրոֆեսոր Ուիլյամ Աստորը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական աջակցությունից հրաժարվելը կարող է դառնալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև նոր բանակցությունների մեկնարկային ազդանշանը։ Նրա խոսքերը հնչել են Judging Freedom YouTube-ալիքի հարցազրույցի ընթացքում։
«Եթե մենք դադարեցնենք Ուկրաինային մշտական հետախուզական տվյալների և զենքի մատակարարումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, դա կարող է դիտվել որպես հստակ ազդանշան բանակցությունների պատրաստակամության մասին», — ասել է Աստորը։
Նրա գնահատմամբ՝ նման քայլը միակ իրատեսական ճանապարհն է՝ վերականգնելու ԱՄՆ–Ռուսաստան քաղաքական երկխոսությունը, որը վերջին տարիներին գրեթե սառեցվել է։ Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պատրաստակամություն հայտնել Մոսկվայի հետ բանակցությունների շուրջ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)