Ուղղակի ամոթ է, էս ամեն ինչի նկատմամբ լուռ մարդիկ չեն ամաչո՞ւմ․ Էկոնոմիկայի նախարար
Քաղաքական
Եթե ձեզ համոզել են, որ Եկեղեցին իրենց «հոր դուքյանն» է, ինձ ոչ մեկ չի կարող դա համոզել։ Ուղղակի ամոթ է, խայտառակություն է, էն մարդիկ, ովքեր էս ամեն ինչի նկատմամբ լուռ են, չեն ամաչո՞ւմ։ Այս մասին Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հարցին, թե ինքը պատրաստվում է ավանդատուն մտնել, նախարարը պատասխանեց՝ իհարկե, ո՛չ։
Լրագրողի դիտարկմանը, թե «Եկեղեցին էլ պառակտեցինք սևերի ու սպիտակների, սենց պառակտելով ո՞ւր ենք գնում», նա արձագանքեց․ «Ո՞վ ա պառակտում, Եկեղեցին․ պառակտում ա էն մարդը, ով ուխտադրժության բոլոր մակարդակները խախտել ա ու պղծել ա, էդ մա՞րդը, թե՞ մենք, որ ասում ենք՝ էդպիսին չպիտի լինի մեր եկեղեցին»։
«Նիկոլ Փաշինյա՞նն է արդար, թե՞ Աստված»,- հարցրեց լրագրողը։ Պապոյանն էլ պատասխանեց՝ փիլիսոփայական հարցերի չի պատասխանում․ «Արդարության մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել, ես մի դեպքում տեսել եմ մարդու արդարություն, մյուսում՝ աստվածային»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)