Ռուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումները Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիք 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը Երևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը» «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերել ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համար Ինչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» 

«Ուշացած արդարադատության» մարտահրավերը պահանջում է իրավապահ համակարգի և դատարանների մտածողության փոփոխություն. գլխավոր դատախազ

Իրավունք

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ մասնակցել է Դատական իշխանությանը նվիրված միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անդամ, պանելի մոդերատոր Երանուհի Թումանյանցի այն հարցին, որ դատարաններում տարեցտարի քրեական գործերի ավելացման պայմաններում, արդյոք չի՞ տուժում նախաքննության ու դատական քննության որակը, և բացի արդեն իսկ մատնանշված լուծումներից, արդյո՞ք կան այլ լուծումներ գործերը ողջամիտ ժամկետում քննելու համար, նշել է. «Շնորհակալ եմ Դատական իշխանությանը նվիրված միջոցառման շրջանակում պանելային քննարկմանը մասնակցելու հրավերի համար:

Տիկին Թումանյանց, Ձեր հարցադրման մեջ երեք շերտ կառանձնացնեմ և կարճ ու ըստ էության կանդրադառնամ այդ շերտերում մեր կողմից արձանագրված մարտահրավերներին ու լուծումներին»:

1. Դատարաններում քրեական գործերի թվի ավելացումը:

Մեր կարծիքով՝ մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների բացարձակ թվի ավելացման պատճառների մեջ դերակատարում ունի Գլխավոր դատախազի 2025 թվականի հուլիսի 21-ի հրամանը, որով հաստատվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների աշխատանքի գնահատման չափորոշիչները և կարգը:

Դատախազների գնահատումը, բացի պետական շահերի պաշտպանության հայցերով վերջնական դատական ակտերով, դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ կամ քրեական վարույթներով, պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնման չափից, իրականացվում է նաև՝ հիմք ընդունելով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների, ինչպես նաև այդ գործերով օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռների թիվը:

Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների աշխատանքի 2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման արդյունքները փաստում են, որ այս դատախազությունների կողմից հաստատված մեղադրական եզրակացություններով դատարան է հանձնվել 5478 քրեական վարույթ, որոնցից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի է եղել 476-ը, որը կազմում է ընդհանուր թվի մոտ 8,7%-ը:

Այս պարզ հաշվարկը վկայում է, որ իրավապահ և դատական համակարգի արդյունավետությունը բացարձակ թվերով (օրինակ՝ այսքան հատ վարույթ) գնահատելու դեպքում վիճակագրական պատկերը կարող է շփոթեցնել, եթե դրա հետ չհամադրվեն մինչդատական վարույթում և դատարանում ավարտված գործերի ծանրության աստիճանն և ծանր ու առանձնապես ծանր գործերով կայացված մեղադրական դատավճիռների թիվը: Այստեղից անցում կատարեմ Ձեր հարցադրման երկրորդ շերտին՝

2. Արդյո՞ք քրեական գործերի քանակն ազդո՞ւմ է նախաքննության ու դատական քննության որակի վրա:

«Ծանրաբեռնվածություն» բառը ամենահաճախ հնչողն է իրավապահ և դատական մարմինների վերաբերյալ քննարկումներում. ծանրաբեռնված ենք այսքան հատ գործով, կրկին բացարձակ թվեր: Եթե շարունակենք բացարձակ թվերի վրա հիմնված գնահատականների պրակտիկան, ապա մի օր մեխանիկական եզրահանգում ենք անելու՝ ծանրաբեռնված աշխատանքը հանգեցրել է անորակության: Ու Ձեր հարցի տողատակում այդ եզրահանգման անհանգստությունը կա: Իհարկե, անորակ կդառնա աշխատանքը, եթե նույն ժամանակն ու էներգիան ծախսվի և՛ պարզ, և՛ բարդ իրավական խնդիրների լուծման համար ինչպես մինչդատական վարույթում, այնպես էլ դատարանում:

Եկեք բացարձակ թվերի վրա հիմնված կարճ մտավարժանք անենք.

2025 թվականի առաջին կիսամյակում՝ 4706 գործով 4961 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նշված թվից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 401 գործով 523 անձի նկատմամբ: Այսինքն, կայացված մեղադրական դատավճիռների մեջ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը կազմում է 8,5%:

Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի առաջին կիսամյակում մեղադրական դատավճիռներ են կայացվել 3819 գործով 4024 անձի նկատմամբ: Նշված թվից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 436 գործով 521 անձի նկատմամբ: Մեղադրական դատավճիռներով ավարտված գործերի մեջ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը կազմել է 11,4%:

Այսինքն՝ 2025 թվականի առաջին կիսամյակում դատարանում մեղադրական դատավճռով ավարտված գործերի թիվը 2024 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 887-ով կամ 23,2%-ով: 35-ով կամ 8%-ով նվազել է մեղադրական դատավճիռներով ավարտված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի թիվը:

Այս վերլուծությունից իմ եզրահանգումն այն է, որ բարեփոխման անհրաժեշտություն կա աշխատանքի կազմակերպման, աշխատանքի նպատակներից բխող տակտիկական ու ստրատեգիական պլանավորման առումով: Ասվածն օրենսդրական բարեփոխումների մասին չէ, ասվածը մտածողության ու աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին է և մեր ծանրաբեռնվածությունը բացարձակ թվերով գնահատելուց հրաժարվելու մասին է:

Ձեր հարցադրման երրորդ շերտը այս փոփոխության հետ ուղիղ կապ ունի:

3. Բացի արդեն իսկ մատնանշված լուծումներից, արդյո՞ք կան այլ լուծումներ գործերը ողջամիտ ժամկետում քննելու համար:

Կան և իմ պատասխանի էմպիրիկ հիմնավորումը Գեղարքունիքի մարզի դատարանի կողմից 2024 թվականի 9 ամիսների ընթացքում գործերի քննության խրոնոմետրաժն է. 472 քրեական գործի դատաքննությունն ավարտվել է և մնացորդ քրեական գործերի թիվը կազմել է 136: Ավելի պարզ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված գործերի թվից ավելին ավարտվել է, և տեղի է ունեցել մնացորդ քրեական գործերի թվի նվազում: Նման դինամիկայի պատճառները մի քանիսն են՝

- դատական նիստերի նշանակման հաճախակիությունը,

- դատախազների կողմից նիստերին բացակայելու դեպքերի բացառումը,

- կողմերի ներկայությունն ապահովելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելը,

- կողմերի հետ նախապես նիստի օրը համաձայնեցնելը, իսկ դատական նիստերին պաշտպանի կողմից անհարգելի բացակայությունների դեպքում կիրառվել են սանկցիաներ,

- դատական նիստերը ժամային առումով երկար՝ գրեթե ամբողջ աշխատանքային օր անցկացնելը (արդյունավետ չեն եղել այն դատական նիստերը, որոնք կայացել են 1 ժամ տևողությամբ և այլ դատական նիստ լինելու պատճառաբանությամբ հետաձգվել են):

Այս օրինակի վրա կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ ամիսը 2-3 բովանդակային (ոչ ձևական) դատական նիստերի նշանակման դեպքում նվազեցվում է դատաքննության ձգձգման հավանականությունը:

Դատական գործերի ավարտին նպաստել են նաև համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կիրառումը, ինչպես նաև արագացված կարգով դատաքննությունն իրականացնելու դեպքերը: Դրանց հետևանքով հնարավորություն է ստեղծվել մյուս դատական նիստերը նշանակել առավել հաճախակի:

Նկարագրված իրողությունը աշխատանքի կազմակերպման, աշխատանքի նպատակներից բխող տակտիկական ու ստրատեգիական արդյունավետ պլանավորման՝ իրականության մեջ, հողի վրա, ապացույցն է:

Աշխատանքի նպատակներից բխող տակտիկական ու ստրատեգիական արդյունավետ պլանավորման բացակայությունը հանգեցնում է ողջամիտ ժամկետում գործերի քննությունը չավարտելուն, կամ, ինչպես իրավաբաններն են անվանում, «ուշացած արդարադատությանը»:

Կրկին՝ առաջարկում եմ բացարձակ թվերի վրա հիմնված կարճ մտավարժանք անել`

  • 2020 թվականին դատական քննության փուլում գտնվող գործերով վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 61 անձի նկատմամբ,
  • 2021 թվականին՝ 233,
  • 2022 թվականին՝ 343,
  • 2023 թվականին՝ 519,
  • 2024 թվականին՝ 533,
  • 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 118 անձի նկատմամբ:

Դինամիկան ակնհայտ է, սակայն այն կանխատեսելի ապագայում կանգնեցնելու օբյեկտիվ հիմքեր կան և դրանցից մեկն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական նոր օրենսգրքով նախատեսված են վաղեմության ավելի երկար ժամկետներ։

Քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) 5 տարի (նախկին օրենսգրքով՝ 2)՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում.

2) 10 տարի (նախկին օրենսգրքով՝ 5)՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 տարի (նախկին օրենսգրքով՝ 10)՝ ծանր հանցանքի դեպքում.

4) 20 տարի (նախկին օրենսգրքով՝ 15)՝ առանձնապես ծանր հանցանքի դեպքում»:

Բացի այդ, փոխվել է վաղեմության ժամկետի հաշվարկի կարգը. Քրեական նոր օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի տարբերություն նախկին Քրեական օրենսգրքի, վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը (նախկին Քրեական օրենսգրքով վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը):

Սա կարևոր փոփոխություն է, քանի որ հաճախ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը վաղեմության ժամկետները անցնում են և իրավապահ համակարգի և դատարանի կողմից ծախսված ժամանակային և նյութական ռեսուրսները դառնում են ապարդյուն։

Այս կարգավորումներն, իհարկե, վերաբերում են Քրեական նոր օրենսգրքի գործողության ժամանակ կատարված հանցագործություններին, նախկինում կատարված արարքների քննության մասով ողջամիտ ժամկետի հետ կապված մարտահրավերը շարունակում է արդի լինել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Ամենադիտված