«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերել
Իրավունք
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, «Գորիս» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած դատապարտյալի եղբոր անձնական խուզարկությամբ արգելված իրեր են հայտնաբերվել։
ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ քաղաքացու թևատակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, ինչպես նաև՝ 0,80 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող բուսական զանգված։
Քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված իրերի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը