Կիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու Ռուսաստան
Քաղաքական
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստան այցելելու գործող հրավեր ունի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Ռուսաստանում միշտ ուրախ կլինեն տեսնել ԿԺԴՀ ղեկավարին։ Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով», — նշել է Ռուդենկոն։
Փոխնախարարը հիշեցրել է նաև, որ 2024 թվականի հունիսին Փհենյանում ստորագրված Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, ըստ Մոսկվայի գնահատականի, երկկողմ հարաբերությունները բարձրացրել է դաշնակցային նոր մակարդակի։ Նրա խոսքով՝ կողմերը շարունակում են զարգացնել համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում։
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Փհենյանը մտադիր է շարունակել ընդլայնել և խորացնել Մոսկվայի հետ համագործակցությունը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը