«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն Սիմոնյանին
Քաղաքական
Լրագրողները ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում պաշտոնից հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ հաշվի առնելով հրապարակված զեկույցում ներկայացված առաջարկությունները։
Ի պատասխան՝ Սիմոնյանը կրկին կաթողիկոսին անվանել է աշխարհիկ անունով՝ «Կտրիճ Ներսիսյան»։ Լրագրողներն արձագանքել են՝ նշելով․ «Մեզ համար նա կաթողիկոս է»։
Լրագրողները նաև հարցրել են, թե ինչու իշխող ուժի նախընտրական բուկլետներում Գարեգին Բ-ի հեռացման վերաբերյալ դրույթ չի եղել և ինչ է փոխվել իշխանությունների դիրքորոշման մեջ։
Սիմոնյանի խոսքով՝ այս հարցում երկրի ղեկավարության դիրքորոշումը չի փոխվել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը