Քոչարյանին սատարող ուժերը
Գլխավոր Լուրեր
Ըստ ԼՈՒՐԵՐ.com-ի ունեցած տեղեկությունների, երեկ «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի ունեցած երեք նախկին արտգործնախարարներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ալեքսանդր Արզումանյանի և Վարդան Օսկանյանի հանդիպումը կայացել է Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ։ Սրանով Քոչարյանը քաղաքական դաշտին փորձում է ցույց տալ, որ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում իրեն կսատարեն ոչ միայն ռուսական ուղղվածություն ունեցող ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն, այլ նաև ամերիկյան ուղղվածություն ունեցող երեք նախկին արտգործնախարարներին ներկայացնող ուժերը։
Նշենք նաև, որ տևական ժամանակ այս հանդիպումը չէր կայանում, այն պատճառով, որ Ալեքսանդր Արզումանյանը համարում էր, որ Մարտի 1–ի հիմնական պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ Վարդան Օսկանյանն էլ նրա հանցակիցը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին