«Ամենայն հայոց մարքսիստը» կառաջադրվի 41–րդ ընտրատարածքում
Գլխավոր Լուրեր
Դավիթ Համբարձումյանը պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել 41-րդ ընտրատարածքում՝ Շամշադին, Իջևան, Դիլիջան, մեծամասնական ընտրակարգով։ Այդ մասին վերջինս հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը «Փաստարկ» ակումբում։ Իսկ թե ով է «ամենայն հայոց մարքսիստի» մրցակիցը այդ ընտրատարածքում, Դ. Հակոբյանը չգիտի և դա իրեն չի էլ հետաքրքրում։ Այս պահին կուսակցության նախագահը իր էլեկտորատի աուդիտով չի զբաղվել, բայց հաշվի առնելով նրա համոզվածությունը, որ ինքը հաղթել էր Իջևանի քաղաքապետի ընտրություններում, բայց իր մեջքի հետևում «լեգիոններ» չունենալու պատճառով նրանից խլել են իր ձայները, նա կարծում է, որ այս անգամ արդարությունը կհաղթանակի։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին