Իրանն առաջարկում է վեցնյակի հետ բանակցություններն անցկացնել Կահիրեում
Իրան
Իրանն առաջարկում է միջուկային ծրագրի հարցերով միջնորդ վեցնյակի հետ հունվարի վերջին պլանավորված բանակցություններն անցկացնել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիերում, այսօր հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին:
ԱՄՆ-ն, մի շարք արևմտյան երկրներ և Իսրայելը Իրանին մեղադրում են միջուկային զենք մշակելու համար, որոնք նա քողարկում է ատոմի խաղաղ մշակման ստվերի ներքո: Միջազգային միջնորդ վեցնյակի երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, 2003թ.-ից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համատեղ ձգտում են կասեցնել Իրանի՝ ուրանի հարստացման աշխատանքները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ