Քոչարյանը քաղաքական դիակ է
Գլխավոր Լուրեր
ՀՀ երկրորդ նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին լուրերի շրջանառությունը ակտիվացել է վերջին շրջանում: Ո՞րքանով է հավանական համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն հարցին ի պատասխան՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողի հետ զրույցում ասաց. «Ես դա բացառում եմ: Նա քաղաքական դիակ է: Նա չի համարձակվի վերակենդանանալ: Նա կփորձի իր հնարավորություններով օժանդակել այս կամ այն ուժին կամ խմբակցությանը: Ես վստահ եմ, որ ոչ միայն նա, նաև նրա տերերը գիտակցում են, որ նա փչացած գործիք է, և այլևս այդ գործիքը չեն կարող օգտագործել»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին