Ալիկ Սարգսյանն այցելում է «բոլոր տուժողներին»
Գլխավոր Լուրեր
Այսօր՝ հունվարի 27-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀԱԿ երիտասարդների դատավարությունը, /ովքեր մեղադրվում են մի քանի ոստիկանների հանդեպ բռնություն իրականացնելու մեջ/, որի շրջանակներում ցուցմունք էին տալիս տուժող ոստիկանները: Ոստիկաններից Տիգրան Ավետիսյանը դատարանին տված ցուցմունքում նշեց, որ ինքը դեպքից հետո 10 օր գտնվել է հիվանդանոցում ու իրեն այդ ընթացքում այցելության են եկել ՀՀ այդ ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որոնց հետ, որևէ հարց չի քննարկել, այլ նրանք պարզապես հետաքրքրվել են իր առողջությամբ: Նույն ժամին նույն դատարանում տեղի էր ունենում ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատը, ում ընկերն է իրեն համարում նույն ինքը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին