Իրանն էմբարգո է դրել ԵՄ-ին վաճառվող նավթի վրա
Իրան
Իրանը դադարեցրել է նավթի վաճառքը Եվրամիության բոլոր 27 պետություններին այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ պետությունները չեն վերանայել Իրանի նկատմամբ իրենց քաղաքականությունը:
Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչ Ալի Նիքզադ Ռահբարը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է Իրանի նկատմամբ այդ պետությունների թշնամական քաղաքականության արդյունքում: Նրա խոսքերով՝ էմբարգոն կգործի այնքան ժամանակ, մինչև այդ երկրները վերանայեն իրենց դիրքորոշումն Իրանի նկատմամբ, մեջբերում են իրանական ԶԼՄ-ները:
Իրանի կողմից նավթի և գազի արտահանման դադարեցումը պատասխան քայլ է ԱՄՆ-ի և ԵՄ պետությունների կողմից Իրանի նկատմամբ ընդունած նավթագազային պատժամիջոցներին:
Իրանից դեպի ԵՄ երկներ նավթի և գազի արտահանումը Թեհրանի կողմից կասեցվել էր 2012-ի հուլիսին: Այժմ նրա որոշումը տարածվում է նաև Եվրամիության բոլոր երկրների վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ