Իրանը մասամբ բացել է օդային տարածքը
Իրան
Իրանը առաջին անգամ փետրվարի 28-ից հետո մասամբ բացել է իր օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ երկրի արևելյան հատվածում թռիչքները վերականգնվել են սովորական ռեժիմով, մինչդեռ արևմտյան օդային տարածքը շարունակում է փակ մնալ։ Միաժամանակ սահմանվել են հատուկ պայմաններ՝ Իրան մուտք գործելուց հինգ րոպե առաջ ինքնաթիռի պարտադիր նույնականացում և տարածքը լքելուց առաջ կապ հաստատում հարևան երկրի դիսպետչերների հետ։
Նշվում է, որ այս կանոնները գործելու են մինչև ապրիլի 25-ի առավոտը։ Ավելի վաղ Իրանի պաշտոնյաները հայտարարել էին, որ Օրմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ, իսկ ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների նոր փուլը դեռևս չի ստացել պաշտոնական հաստատում։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը