Հորմուզի նեղուցով տանկերների շարասյուն է դուրս գալիս Պարսից ծոցից
Իրան
Պարսից ծոցից դուրս եկող տանկերների շարասյուն է արձանագրվել, որը շարժվում է Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նավերի շարժին հետևող տվյալներին։
Տեղեկությունների համաձայն՝ շարասյունը ներառում է չորս հեղուկացված գազ փոխադրող նավ և մի շարք նավթամթերք ու քիմիական բեռներ տեղափոխող տանկերներ։ MarineTraffic հարթակի տվյալներով՝ նրանց հետևում Պարսից ծոցից շարժվում են նաև այլ նավեր։
Նշվում է, որ այս շարժը տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության որոշակի թուլացման ֆոնին, երբ Հորմուզի նեղուցով նավագնացությունը աստիճանաբար վերականգնվում է։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը