ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար 

Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության արտաքին առևտրային հաշվեկշիռը տարիներ շարունակ բնութագրվում է խոր և կառուցվածքային անհավասարակշռությամբ, որտեղ ներկրումը զգալիորեն գերազանցում է արտահանմանը՝ ստեղծելով ավելացող առևտրային դեֆիցիտ, որը հասնում է միլիարդավոր դոլարների և սպառնում է երկրի տնտեսական կայունությանը, արժութային անվտանգությանը, ինքնիշխանությանը և երկարաժամկետ զարգացման հեռանկարներին։ Այս խոր անհավասարակշռությունը ոչ միայն վկայում է տնտեսության կառուցվածքային խնդիրների մասին, այլև բացահայտում է Հայաստանի արտադրական հզորությունների սահմանափակությունը, մրցունակ արտադրանքի պակասը, արտաքին շուկաներում դիրքերի թուլությունը և, ընդհանրապես, տնտեսական մոդելի անկայունությունը, որը հիմնված է ոչ թե արտադրության և արտահանման, այլ սպառման և ներկրման վրա։

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ներկրումը կազմում է տարեկան շուրջ 7-8 միլիարդ դոլար, մինչդեռ արտահանումը հազիվ հասնում է 3-4 միլիարդ դոլարի, ինչը նշանակում է, որ առևտրային դեֆիցիտը կազմում է մոտ 3-4 միլիարդ դոլար կամ ավելի՝ կախված տարվանից։ Սա հսկայական թիվ է փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որի տարեկան ՀՆԱ-ն կազմում է մոտ 20-30 միլիարդ դոլար։ Առևտրային դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ զգալի է, ինչը համարվում է վտանգավոր բարձր՝ միջազգային ստանդարտների համաձայն։ Տնտեսագետները սովորաբար SOS են հնչեցնում, երբ այս ցուցանիշը գերազանցում է 5-10 տոկոսը, քանի որ դա սկսում է սպառնալիք դառնալ տնտեսական կայունության համար։ Հայաստանի դեպքում մենք ունենք էական գերազանցում, ինչը նշանակում է, որ երկիրն ավելի շատ կախված է ներկրումից։

Արտահանման կառուցվածքը բացահայտում է Հայաստանի տնտեսության մեկ այլ լուրջ խնդիր՝ ավանդական արտահանումը, որը ներառում է Հայաստանում արտադրված ապրանքները, կազմում է ընդհանուր արտահանման ավելի փոքր մասը, քան պետք է լիներ։ Վերջին տարիներին Հայաստանի արտահանման կառուցվածքում կարևոր դեր է ստանձնել վերաարտահանումը՝ այն գործընթացը, երբ ապրանքները ներկրվում են Հայաստան և հետո, առանց էական վերամշակման կամ փոփոխության, կրկին արտահանվում են այլ երկրներ։ Սա հատկապես ակտուալ դարձավ 2022 թվականից հետո, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը և Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը ստեղծեցին նոր իրավիճակ տարածաշրջանում։ Հայաստանը, որը պահպանում է տնտեսական կապերը և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, դարձավ այն երկրներից, որտեղով կարող էին անցնել որոշ ապրանքներ։ Արևմտյան արտադրության էլեկտրոնիկա, ավտոմեքենաների պահեստամասեր, արդյունաբերական սարքավորումներ, սպառողական ապրանքներ սկսեցին ներկրվել Հայաստան և հետո վերաարտահանվել Ռուսաստան կամ Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ։ Եվ հակառակ ուղղությամբ ռուսական արտադրանքը կամ հումքը, որը ենթակա էր պատժամիջոցների կամ սահմանափակումների, կարող էր անցնել Հայաստանի միջոցով: Արդյունքում վերաարտահանումը զգալի աճ գրանցեց։ 2022-2023 թվականներին Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը՝ արտահանում գումարած ներկրում, աճեց տասնյակ տոկոսներով՝ մեծ մասամբ հենց վերաարտահանման հաշվին։ Սա ունեցավ թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ տնտեսության համար։ Դրական առումով վերաարտահանումը բերեց լրացուցիչ շահույթներ այն ընկերություններին, որոնք զբաղվում էին տրանզիտային առևտրով, ստեղծեց որոշ աշխատատեղեր լոգիստիկայի, մաքսային ծառայությունների, փոխադրումների ոլորտներում, ապահովեց հարկային եկամուտներ պետական բյուջեին, ուժեղացրեց դրամը՝ ավելացնելով արտարժութային հոսքերը երկիր, և, ընդհանուր առմամբ, ակտիվացրեց տնտեսական գործունեությունը։ Շատ բիզնեսներ, որոնք նախկինում չէին զբաղվում արտահանմամբ, սկսեցին մասնակցել վերաարտահանման գործընթացներին, և սա ստեղծեց որոշակի տնտեսական դինամիզմ։ Սակայն վերաարտահանման այս ուժեղ աճը միաժամանակ պարունակում էր լուրջ վտանգներ և խոցելիություն։

Առաջին և հիմնականն այն է, որ վերաարտահանումը հիմնականում տրանզիտային գործունեություն է, որը չի ստեղծում էական ավելացված արժեք Հայաստանում։ Ապրանքները պարզապես անցնում են երկրով՝ առանց Հայաստանում արտադրվելու կամ վերամշակվելու։ Սա նշանակում է, որ տնտեսական օգուտը սահմանափակ է՝ հիմնականում մարժա և լոգիստիկայի վճարներ, որոնք զգալիորեն ցածր են, քան եթե ապրանքը Հայաստանում արտադրվեր։ Վերաարտահանումը չի զարգացնում տեղական արտադրությունը, չի ստեղծում նոր տեխնոլոգիաներ, չի բարձրացնում աշխատուժի որակավորումը, չի նպաստում երկարաժամկետ տնտեսական զարգացմանը։ Դա ավելի շուտ պահի օգտագործում է, քան կայուն տնտեսական մոդել։

Մյուս վտանգը վերաարտահանման անկայունությունն է։ Վերաարտահանման ծավալները մեծապես կախված են արտաքին գործոններից՝ սանկցիաների ռեժիմը, քաղաքական հարաբերությունները տարբեր երկրների միջև, միջազգային իրավական կարգավորումները, տրանզիտային երթուղիների հասանելիությունը։ Երբ այս պայմանները փոխվում են, վերաարտահանումը կարող է կտրուկ նվազել կամ ընդհանրապես դադարել։ Հայաստանի դեպքում, եթե Արևմուտքն սկսի ավելի խիստ վերահսկել պատժամիջոցների շրջանցման փորձերը և նույնականացնի Հայաստանը որպես երկիր, որտեղով սանկցիոն ապրանքները հասնում են Ռուսաստան, կարող են կիրառվել երկրորդային սանկցիաներ կամ սահմանափակումներ Հայաստանի նկատմամբ։ Սա կարող է արգելափակել արևմտյան ընկերություններից ապրանքների ներկրումը, դժվարացնել բանկային գործարքները, սահմանափակել հասանելիությունը միջազգային ֆինանսական համակարգերին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը
Ամենադիտված