ԱՄՆ իշխանությունները հայտարարել են՝ Իրանի գերագույն առաջնորդը ողջ է
Իրան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին ասել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հավանաբար, ողջ է։
«Մենք հակառակը հաստատող որևէ ապացույց չունենք», - ասել է Ռուբիոն։
Ապրիլի 24-ին The New York Times-ը հաղորդել է, որ Խամենեին լուրջ վնասվածքներ է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ, այդ թվում՝ դեմքի այրվածքներ, և կարող է վիրահատության կարիք ունենալ։
Թերթի տվյալներով՝ Խամենեին գտնվում է բժիշկների խմբի հսկողության տակ և արդեն մի քանի վիրահատություն է տարել, այդ թվում՝ երեքը՝ ոտքին և մեկը՝ ձեռքին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու