Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցում բեռնատար նավերի վրա հարձակման մեջ
Իրան
Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավերի վրա ԱՄՆ-ի կողմից կատարված հարվածի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նավերը քաղաքացիական բեռներ էին տեղափոխում Օմանի Խասաբ նավահանգստից դեպի Իրանի ափ։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ ամերիկյան կողմը իրադարձությունները բնութագրել է՝ որպես հաջողված գործողություն իրանական զինված նավակների դեմ։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ հարձակողական ուղղաթիռները ոչնչացրել են իրանական երկու ռազմական նավակ «Ազատություն» գործողության ժամանակ, որը նախատեսված էր առևտրային նավերի դուրսբերումը Պարսից ծոցից ուղեկցելու համար։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ