Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ-ի առաջարկին
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դեռ վերջնական պատասխան չի տվել ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկին։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Դիվանագետի խոսքով՝ Իրանը շարունակում է ուսումնասիրել ամերիկյան առաջարկը, որը փոխանցվել է Պակիստանի միջնորդությամբ։ Առաջարկի բովանդակությունը պաշտոնապես չի հրապարակվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի փետրվարից ԱՄՆ-ը մեծացրել է Մերձավոր Արևելքում տեղակայված իր զինվորականների թիվը՝ այն հասցնելով շուրջ 50 հազարի։ Այդ քայլը կապված է Իրանի շուրջ լարվածության և տարածաշրջանային հակամարտության սրման հետ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru