Իրանի շուրջ պատերազմը կտրուկ բարձրացրել է սննդամթերքի համաշխարհային գները
Իրան
ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին համաշխարհային սննդամթերքի գները հասել են վերջին ավելի քան երեք տարվա ամենաբարձր մակարդակին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի տվյալներին։
Հրատարակության փոխանցմամբ՝ հիմնական պատճառը դարձել է էներգակիրների, պարարտանյութերի և այլ կարևոր մատակարարումների շղթաների խափանումը։ Արդյունքում ապրիլին պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը մարտի համեմատ աճել է 1,6 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 2,5 տոկոսով։ Ամենաշատը թանկացել են բուսական յուղերը, միսը և հացահատիկային մշակաբույսերը։
Bloomberg-ը նշում է, որ նավթի գների աճը մեծացրել է նաև կենսավառելիքի պահանջարկը։ Բուսական յուղերի գների ինդեքսը մեկ ամսում աճել է 5,9 տոկոսով՝ հասնելով 2022 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Միաժամանակ մսի գների ինդեքսը բարձրացել է 1,2 տոկոսով և հասել ռեկորդային ցուցանիշի։ Արտադրողները տարբեր երկրներում արդեն զգուշացնում են ցանքատարածությունների կրճատման և բերքատվության անկման մասին՝ դա կապելով դիզվառելիքի և պարարտանյութերի թանկացման հետ։ Ըստ Independent-ի կանխատեսումների՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է Մեծ Բրիտանիայում սննդամթերքի գների կտրուկ աճի պատճառ դառնալ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ