Իրանական երեք տանկեր անցել են ԱՄՆ-ի ծովային շրջափակումը
Իրան
Իրանական երեք նավթային տանկեր կարողացել են անցնել ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումը և հասնել Իրանի ափեր։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով տանկերների շարժը վերահսկող միջազգային ծառայություններին։
Հաղորդագրության համաձայն՝ երեք տանկեր հաջողությամբ անցել են շրջափակման գոտին և մուտք գործել Իրանի տարածքային ջրեր։ Միջադեպը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում աճող լարվածության և Իրանի շուրջ շարունակվող ռազմական ու տնտեսական ճնշումների ֆոնին։
Ավելի վաղ Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ հատուկ գործողության ընթացքում գրավել են Ocean Koi նավթային տանկերը, որը, ըստ Tasnim գործակալության, փորձել էր խոչընդոտել իրանական նավթի արտահանմանը։ Միաժամանակ մայիսի 8-ին ԿՀՎ-ն իր զեկույցում նշել էր, որ Իրանը ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման պայմաններում կարող է դիմանալ առնվազն 3-4 ամիս, մինչև բախվի լուրջ տնտեսական խնդիրների։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ