Իրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել․ Նեթանյահու
Իրան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «դեռ չի ավարտվել»։
«Կարծում եմ՝ շատ բան է ձեռք բերվել, բայց դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կան միջուկային նյութեր, հարստացված ուրան, որոնք պետք է դուրս բերվեն Իրանից», - ասել է Նեթանյահուն։
Նա հավելել է, որ «դեռ կան ուրանի հարստացման օբյեկտներ, որոնք պետք է ապամոնտաժվեն»։ Ավելին, Իսրայելի վարչապետը մատնանշել է Իրանի կողմից աջակցվող «փոխանցյալներին»։ Նա նաև նշել է Թեհրանի ցանկությունը՝ արտադրելու բալիստիկ հրթիռներ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում