Իրանում չեն բացառել միջուկային հարցի քննարկումը ԱՄՆ-ի հետ, սակայն մեկ վերապահումով
Իրան
Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ներկայիս փոխանակումները չեն լուծում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հետ կապված հարցերը։ Այս մասին ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Թեհրանն այժմ կենտրոնացած է Վաշինգտոնի հետ պատերազմը դադարեցնելու վրա։
«Ի՞նչ որոշումներ կկայացվեն հետագայում միջուկային հարցի, իրանական միջուկային նյութերի և ուրանի հարստացման հետ կապված հարցերի վերաբերյալ, և ի՞նչ տարբերակներ կքննարկենք։ Սրանք բոլորը այն հարցերն են, որոնք մենք անպայման կքննարկենք, երբ ժամանակը գա», - հավելել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը