ՄԱԿ-ում «թունավոր մթնոլորտ» է․ Politico
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական Politico հրատարակության տվյալներով՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակներում մթնոլորտը «չափազանց թունավոր» է դարձել ԱՄՆ վարչակազմի կողմից ֆինանսավորման զանգվածային կրճատումների պատճառով։
Միգրացիայի միջազգային կազմակերպության նախկին աշխատակից Էմիլի Սիուն լրագրողներին ասել է, որ աշխատակիցները չգիտեն՝ կպահպանեն արդյոք իրենց աշխատանքը հաջորդ ամիս, և թիմի ներսում սրվել են հակամարտություններն ու կատաղի մրցակցությունը։
Վաշինգտոնի որոշումը՝ կրճատելու իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցներում և միջազգային կազմակերպությունների բյուջեները, հանգեցրել է լայնածավալ կրճատումների Ժնևում, որտեղ տեղակայված են ՄԱԿ-ի տասնյակ գործակալություններ և ՀԿ-ներ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ