Իրանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ․ Բաղայի
Իրան
Մերձավոր Արևելքի երկրները, մասնավորապես՝ ԱՄԷ-ն, պետք է դասեր քաղեն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության շուրջ վերջին իրադարձություններից և գիտակցեն, որ ամերիկյան ռազմական ներկայությունը սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Դիվանագետը ընդգծել է, որ Իրանը կտրականապես բողոքում է Մերձավոր Արևելքի երկրների կողմից իրենց տարածքները ԱՄՆ-ին և Իսրայելին զիջելու դեմ և կոչ է անում իր հարևաններին չտրվել Թեհրանի հակառակորդների ազդեցությանը, ովքեր «ձգտում են տարաձայնություններ սերմանել տարածաշրջանային երկրների միջև»։
Բաղային նաև հաստատել է, որ Իրանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ՝ «ներքին գործերին միջամտելու» և պատժամիջոցների համար։
«Մենք դատական հայց ենք ներկայացրել Իրան-ԱՄՆ արբիտրաժային դատարան՝ համաձայն Ալժիրի համաձայնագրերի (1981թ.) առաջին կետի՝ Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության, պարտադրված պատերազմի և պատժամիջոցների համար», - ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը