Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության, hրթիռների օգնությամբ. Ղալիբաֆ
Իրան
Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների օգնությամբ, քանի որ համաձայնագրից հնարավոր է շահել միայն պատերազմի պատրաստ լինելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, գրում է IRNA-ն:
«Մենք զիջումների հասնում ենք ոչ թե երկխոսության, այլ հրթիռների օգնությամբ։ Բանակցություններում մենք միայն պարզաբանում ենք դրանք։ Մենք չենք հավատում երաշխիքներին և խոսքերին։ Վստահության չափանիշը միայն հակառակ կողմի գործողություններն են»,- գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։
Նա հավելել է, որ համաձայնագրում հաղթող միշտ դառնում է նա, ով պատրաստ է պատերազմի հաջորդ իսկ օրը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել