Արևմտյան պարբերականը նշել է Սու-75 կործանիչի գլխավոր առավելությունը
Համաշխարհային Մամուլ
Military Watch Magazine պարբերականը գրել է, որ մշակման փուլում գտնվող ռուսական հինգերորդ սերնդի միաշարժիչ Սու-75 (Checkmate) կործանիչի հիմնական առավելությունը կարող է լինել համեմատաբար ցածր արժեքը և շահագործման ծախսերը։
Հրապարակման համաձայն՝ նախագիծը մշակվել է այնպես, որ հնարավորինս օգտագործվեն արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիական լուծումները, որոնք կիրառվել են նաև Սու-57 հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման ընթացքում։ Այդ մոտեցումը, ըստ պարբերականի, կարող է նվազեցնել ինչպես մշակման, այնպես էլ արտադրության ծախսերը։
Military Watch Magazine-ը ենթադրում է, որ հաջող իրականացման դեպքում Սու-75-ը կարող է ունենալ իր դասի ամենացածր շահագործման ծախսերից մեկը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել օդուժի հնարավորությունները և բարձրացնել մարտական պատրաստվածության ցուցանիշները։
Պարբերականը նաև նշում է, որ նման հատկանիշները կարող են բարձրացնել ինքնաթիռի արտահանման գրավչությունը մի շարք երկրների համար։
Ավելի վաղ Ռուսաստանի Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Վադիմ Բադեխան հայտնել էր, որ Սու-75 նախագծի աշխատանքներն արդեն հասել են փորձնական նմուշի կառուցման փուլին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru