Իրանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա. Ահմադինեժադ
Իրան
«Իրանը մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա, իսկ նրա ռազմական հզորությունն ուղղված է միայն զսպողական նպատակների»,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը. շաբաթ օրը տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը:
Հայտարարությունն արվել է իրանական Qaher -313 (հաղթող) կործանիչի ցուցադրության արարողության ժամանակ:
Ահմադինեժադն ու մի շարք բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներ մասնակցություն են ունեցել ցուցադրության արարողությանը:
Ահմադինեժադի խոսքերով՝ կործանիչի նախագծումն ու շինարարությունն ապացուցում են Իրանի ինքնավստահությունը, զգոնությունը և իրանական ժողովրդի անընդհատ զարգացումը, և որ ոչ մի պետություն իրավունք չունի հարձակվել Իրանի վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ