ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարը ժամանել է Հայաստան
Հայաստան
Հայաստանում է Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուն։ Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարության գրասենյակից։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում նա ողջունել է ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։
Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության աջակցությունը ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ