Երեմ Սարգսյան․ Իրավապահ համակարգը կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգը
Իրավունք
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրավապահ համակարգը՝ քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները, գործում են քաղաքական իշխանության հրահանգով և իրականացնում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացները։
Փաստաբանի խոսքով՝ քաղաքական հայտարարություններից հետո են սկսվել քրեական գործընթացները, կալանքը, ինչպես նաև Ծառուկյանին պատկանող գույքի, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ի վերաբերյալ գործողությունները։
Երեմ Սարգսյանը պնդում է, որ տեղի ունեցողը չի կարող դիտարկվել որպես բացառապես իրավական գործընթաց և հայտարարել է, որ դրանք քաղաքական նպատակներով իրականացվող քայլեր են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ