Բրիտանական արքայական ընտանիքը հուզիչ ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին
Սպորտ
Բրիտանական արքայական ընտանիքը սոցիալական ցանցերում աջակցող ուղերձ է հղել Անգլիայի ազգային հավաքականին՝ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտությունից հետո։
«Թեև այսօր դուք՝ «Երեք Առյուծներդ», ցավով եք տանում այս պարտությունը, միևնույն է, մնում եք ամբողջ ազգի հպարտությունը և դեռ կվերադառնաք ավելի ուժեղ»,- նշված է հրապարակման մեջ։
Արքայական ընտանիքը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին մրցաշարում ցուցադրած նվիրումի և պայքարի համար՝ ընդգծելով, որ թիմը շարունակում է ոգեշնչել միլիոնավոր երկրպագուների։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին