Իրանի նախագահ Ահմադինեժադը պատրաստ է թռչել տիեզերք
Իրան
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ չնայած գոյություն ունեցող հստակ ռիսկերին, ինքը պատրաստ է դառնալ այն մարդը, ով կթռչի տիեզերք. երկուշաբթի օրը հայտնում է ISNA իրանական գործակալությունը:
«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք 4-5 տարուց մարդ ուղարկել տիեզերք: Չնայած ռիսկին՝ ես պատրաստ եմ լինել առաջինը,-ասել է Ահմադինեժադը և հավելել,-որոշ երկրներ ասում են, թե Իրանը շատ վատ վիճակում է, սակայն չնայած այդ ամենին՝ մենք առաջ ենք շարժվում»:
Հունվարի 28-ին Իրանը հաջողությամբ տիեզերք էր ուղարկել Kavoshgar-4-ը, որի միակ ուղևորը կապիկ էր: Հրթիռը հաջողությամբ վերադարձել էր Երկիր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ