Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում
Սպորտ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Վիճակահանության արդյունքներով պարզ դարձավ, որ եթե Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» որակավորման երրորդ փուլում հաղթահարի «Սյոնի» արգելքը, ապա անցումային փլեյ-օֆֆում ուժերը կչափի «Այաքս» – «Շելբուրն» զույգի հաղթողի հետ։
Հաջողության հասնելու դեպքում հայկական ակումբը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 20-ին, իսկ պատասխան դիմակայությունը տեղի կունենա մեկ շաբաթ անց։
Հիշեցնենք, որ «Սյոնի» դեմ որակավորման երրորդ փուլի առաջին խաղը «Նոան» կանցկացնի օգոստոսի 6-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան