ՖԻՖԱ-ն հերքել է Թրամփից օգնություն խնդրելու մասին տեղեկությունները
Սպորտ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հերքել է տեղեկությունները, թե կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կամ նրա վարչակազմին՝ աջակցություն ստանալու համար։ Այդ մասին X սոցիալական հարթակում հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը՝ հղում անելով ՖԻՖԱ-ի ներկայացուցչին։
«Վերջին օրերին ՖԻՖԱ-ի նախագահը չի զանգահարել ո՛չ ԱՄՆ նախագահին, ո՛չ էլ նրա վարչակազմի որևէ ներկայացուցչի։ Սա ամբողջությամբ հորինված տեղեկություն է», — հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե Ինֆանտինոն պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմին՝ 2027 թվականի մարտի 18-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից առաջ իր պաշտոնը պահպանելու նպատակով։ Մինչ այդ The Telegraph-ը հայտնել էր նաև, որ Ինֆանտինոն քննարկում է Աշխարհի առաջնության կառավարման մեջ մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը, ինչը դժգոհություն էր առաջացրել ՈՒԵՖԱ-ում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան