«Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» մասին․ Լավ գիտենք մրցակցի ուժեղ կողմերը
Սպորտ
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում այսօր՝ օգոստոսի 4-ին, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանում կընդունի Սլովենիայի «Ցելյեին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում․ հայտնում է armsport.am-ը։
Խաղից առաջ «Ցելյեի» գլխավոր մարզիչ Վիտոր Կամպելոսը նշել է, որ իր թիմը դեռ կատարելագործման փուլում է, սակայն գոհ է վերջին հանդիպման երկրորդ խաղակեսում ցուցադրած խաղից։
Անդրադառնալով մրցակցին՝ պորտուգալացի մասնագետը նշել է, որ լավ ծանոթ է «Արարատ-Արմենիայի» մի շարք ֆուտբոլիստների՝ դեռ Պորտուգալիայում աշխատելու տարիներից։
«Մրցակցի պաշտպանությունը բարդ է ճեղքել, քանի որ նրանք շատ լավ կազմակերպված թիմ են։ Մենք վերլուծել ենք նրանց խաղը և գիտենք, թե որ հատվածներում կարող ենք ստեղծել մեր հնարավորությունները։ Ամեն դեպքում, կանենք առավելագույնը, որպեսզի Սլովենիա վերադառնանք հաղթանակով»,- ասել է Կամպելոսը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան