Պաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբ
Սպորտ
Եգիպտացի հայտնի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի։ Թուրքիա ժամանած 34-ամյա եզրային հարձակվողը պայմանագիր կկնքի թուրքական «Տրաբզոնսպորի» հետ․ փոխանցում է Armsport-ը։
Տեղափոխության մասին պաշտոնապես հայտնել է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն երկամյա պայմանագիր։
Սալահը «Տրաբզոնսպոր» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով՝ անգլիական «Լիվերպուլից» հեռանալուց հետո։
2025/26 մրցաշրջանում եգիպտացի ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ հեղինակելով 12 գոլ և կատարելով 10 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան