Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»
Սպորտ
Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»։ Իտալական ակումբը հայտարարել է 24-ամյա պաշտպանի վարձակալության մասին։
Sky Sport-ի լրագրող Պատրիկ Բերգերի խոսքով՝ «Կոմոն» կվճարի 3 միլիոն եվրո և ունի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 22 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն։
Իտալացիները նաև կվճարեն Կոուտոյի ամբողջ աշխատավարձը առաջիկա մրցաշրջանի համար, որը կազմում է 5 միլիոն եվրո։
2025/26 մրցաշրջանում Յանը Բունդեսլիգայում մասնակցել է 19 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան